կարևոր
1540 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-28 23:20

Միակ բանը, ինչ կարող է կանգնեցնել Ադրբեջանին, վախն է․ Էլիբեգովա

Միակ բանը, ինչ կարող է կանգնեցնել Ադրբեջանին, վախն է․ Էլիբեգովա

Ադրբեջանը կանգ չի առնելու նույնիսկ խաղաղ պայմանագիր կնքելուց հետո, նույնիսկ իր տարածքային ամբողջականությունը ու սահմանները մեր կողմից ճանաչելուց հետո, նույնիսկ իր համար մեր կոմունիկացիաները բացելուց հետո, նույնիսկ Արցախի դեօկուպացիայի մտքից հրաժարվելուց հետո։ Այս մասին գրում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

«Որովհետև միակ բանը, ինչ կարող է կանգնեցնել Ադրբեջանին, վախն է։ Իսկ վախենում է Ադրբեջանը երկու բանից՝ պինդ թիկունքով ուժեղ հայկական բանակից և միջազգային ճնշումներից ու սանկցիաներից։

Երկու վախի պատճառն էլ նեյտրալիզացված են, հետևաբար չկա որևէ մոտիվացիա, ինչու Ադրբեջանը պետք է կանգ առնի։

Ուզում եք ունենալ Հայաստան, այդ երկու վախի մոտիվատորները պետք է վերականգնել, այլ տարբերակ չկա»,- գրել է Էլիբեգովան։