կարևոր
2101 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-28 22:57

«Մարտական դիրքի անձնակազմը մարտնչել է մինչեւ վերջ». բացառիկ կադրեր հարձակման ենթարկված դիրքից

«Զինուժ» մեդիան բացառիկ կադրեր է հրապարակել այսօր հարձակման ենթարկված դիրքից եւ զրուցել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների հետ:

«Մարտական դիրքի անձնակազմը մարտ է վարել, մարտնչել են մինչեւ վերջ, պահել են հարեւան դիրքը, դիրքի մատույցները գրաված, մինչեւ որ գումարտակն իր ուժերով կազմակերպել է հակագրոհ եւ թշնամուն կորուստներ պատճառելով դուրս է շպրտել նախնական դիրքեր »,- ասել է գումարտակի հրամանատար Վոլոդյա Սողոմոնյանը:

Դասակի հրամանատար Հայկազ Գրիգորյանն էլ ասում է, որ իրենց ստորաբաժանման կազմով մարտավարություն մշակելով, թշնամուն շրջանցելով դիրքը հետ են գրավել:

«Կոնկրետ ես իմ դասակի անձնակազմի հետ ներքեւից հարձակվում էի, թշնամին դեռ այստեղ էր, մինչեւ մենք հասանք, հակառակորդը նահանջեց»,-պատմեց նա:

Մանրամասները` տեսանյութում: