կարևոր
844 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-28 22:15

Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել ևս 3141 մարդ

Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել ևս 3141 մարդ

Վրաստանում հուլիսի 28-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3141 նոր դեպք: Ինչպես տեղեկացնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 410 հազար 830 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1509 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր մահերի թիվը 5751 է: