կարևոր
205 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-28 21:42

Երևանի ավագանին վաղն արտահերթ նիստ է գումարում. օրակարգում աշխատավարձերի բարձրացումն է

Երևանի ավագանին վաղն արտահերթ նիստ է գումարում. օրակարգում աշխատավարձերի բարձրացումն է

Երևանի ավագանին հուլիսի 29-ին արտահերթ նիստ կգումարի: Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ավագանու արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցրերը.

1) «Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», որը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի հաստիքացուցակին, աշխատակիցների թվաքանակին, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերին,

2) «Երևանի Արաբկիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին: