09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
ՄԱԿ-ը մտահոգությամբ հետեւում է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին հաղորդագրություններին եւ կոչ է անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության սրմանը: Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ֆարհան Հաքը
«Մենք անհանգստությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի մասին հաղորդագրություններին, ներառյալ վերջին միջադեպը, որի մասին տեղեկատվություն է ստացվել այսօր։ Չնայած ՄԱԿ-ը չի կարող ստուգել այդ հաղորդագրությունները՝ կոչ ենք անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի և առկա հարցերը լուծել երկխոսության միջոցով»,- ասել է Հաքը:
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ գիշերը` ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում էին ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ժամը 09։20-ի դրությամբ, հակառակորդը տալով կորուստներ, ետ էր շպրտվել ելման դիրքեր։ Նախարարությունը նաև նշում է, որ Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ Ադրբեջանը նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Հայկական կողմն ունի երեք զոհ, և չորս վիրավոր։