կարևոր
145 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-28 20:54

Աշխատանքից ազատվել են ԱԺ նախագահի խորհրդականները, ԱԺ աշխատակազմի ղեկավարը եւ այլ պաշտոնյաներ

Աշխատանքից ազատվել են ԱԺ նախագահի խորհրդականները, ԱԺ աշխատակազմի ղեկավարը եւ այլ պաշտոնյաներ

Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ, Վահան Կոստանյանն ու Սյուզաննա Ավետիսյանը, ազատվել են ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոններից։ Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական կայքէջից։

ԱԺ նախագահի կարգադրությամբ, աշխատանքից ազատվել են նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանը եւ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանը։

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է  Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանին։ 

Աշխատանքից ազատվել է նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ Աշխեն Աբրահամյանը։