կարևոր
550 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-28 19:57

«Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության անունից իրականացվող ցանկացած գործընթաց կեղծիքի և ինքնահռչակ ինքնիրավչության հետևանք է․ Հայկ Այվազյան

«Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության անունից իրականացվող ցանկացած գործընթաց կեղծիքի և ինքնահռչակ ինքնիրավչության հետևանք է․ Հայկ Այվազյան

«Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը հիմնվել է 2020թ.-ի օգոստոսին, իսկ սեպտեմբերի 21-ին հիմնադիր համագումարին որոշվել է ղեկավար խորհուրդը, որի կազմում է եղել Աժ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Ինչպես հայտնում է կուսակցության ղեկավար մարմնի անդամ Հայկ Այվազյանը՝ այժմ կուսակցության Ղեկավար մարմնի 15 անդամից 6-ը անդամությունից հրաժարվել է, ինչի հետևանքով ղեկավար մարմինը դարձել է անգործունակ և ոչ իրավազոր, այսինքն՝ «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցությունը փաստացի չի գործում, քանի որ չունի որոշումներ կայացնող մարմին։

Այս մասին Հայկ Այվազյանը գրառում է կատարել․

« «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության անունից շարունակում են տարածվել ինքնահռչակ հայտարարություններ՝ ստիպելով ինձ, արդեն հրապարակային, արձագանքել սույն ինքնիրավչությանը՝ զերծ պահելով հանրությանը կեղծիքներից։

Եվ այսպես. «Հանուն Հանրապետության» ժողովրդավարների դաշինք կուսակցությունը հիմնադրվել է 2020թ.-ի սեպտեմբերի 21-ին հիմնադիր համագումարով։ Նույն համագումարի կողմից ընտրվել է կուսակցության Ղեկավար մարմնի 15 հոգանոց կազմը։ Նույն համագումարով ընդունված կանոնադրությամբ սահմանվել է, որ «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցությունը կառավարվելու է կոլեգիալության սկզբունքով և բացառաես Ղեկավար մարմնի միջոցով, որը որոշումներ կարող է կայացնել, եթե ունի առնվազն 11 անդամ, և որոշումը կայացվում է առնվազն 2/3-ի կողմ քվեարկությամբ։

Այս պահի դրությամբ կուսակցության Ղեկավար մարմնի 15 անդամից 6-ը անդամությունից հրաժարվել են, ինչի հետևանքով ղեկավար մարմինը դարձել է անգործունակ և ոչ իրավազոր, այսինքն՝ «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցությունը փաստացի չի գործում, քանի որ չունի որոշումներ կայացնող մարմին։ Ղեկավար մարմնի բացառիկ լիազորություններից է նաև կուսակցության անունից հայտարարությունների տարածումը, ինչը ևս չի կարող տեղի ունենալ վերը շարադրված պատճաներով։

Նկարագրածս բազմաթիվ անգամ փորձել եմ դարձնել քննարկման առարկա, սակայն հորդորներս մնացել են անարձագանք, և դա է նման ծայրահեղ քայլի դիմելուս հիմնական պատճառը։

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավիճակը և առաջնորդվելով բացառապես համագումարի և հանրության առաջ իմ կողմից ստանձնած պարտավորությունները՝ հայտարարում եմ, որ «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության անունից իրականացվող ցանկացած գործընթաց, մինչև թվարկածս իրողությունների հաթահարումը, կեղծիքի և ինքնահռչակ ինքնիրավչության հետևանք է, բոլոր լրատվամիոցներին առաջարկում եմ անտեսել դրանք, հանրությանն էլ հորդորում եմ զերծ մնալ մանիպուլացված լինելու վտանգից։

Ինքս պարտավորվում եմ բացառապես իրավական ճանապարհով լուծել ստեղծված իրավիճակը և այդ գործընթացում ինձ համարում եմ ազատ՝ օգտվելու օրենքով և կուսակցության կանոնադրությամբ ինձ վերապահված բոլոր լիազորություններից»։