կարևոր
1657 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-28 19:31

Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը

Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ՝ ի թիվս այլ հարցերի քննարկելով իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող ընթացիկ հարցեր: Բացի այդ, անդրադարձ է եղել միջազգային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում և իրադրությանն Աֆղանստանում, ինչպես նաև ադրբեջանա-հայկական սահմանին»,- ասել է Պեսկովը:

Հիշեցնենք՝ ադրբեջանի ԶՈՒ-ն հուլիսի 28-ին նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ ՀՀ ՊՆ տվյալներով՝ ադրբեջանական կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 4 վիրավոր։