23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին ծավալված մարտական գործողությունների ֆոնին, կրկին դիմել է Կոնգրեսին` կոչ անելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցությունն Ադրբեջանին:
«Հաշվի առնելով այս առավոտյան Ադրբեջանի վերսկսած հարձակումները Հայաստանի վրա` առավել քան երբևէ անհրաժեշտ է, որ Կոնգրեսն անհապաղ դադարեցնի ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանի սրիկա, ռասիստ, նավթով հարուստ Ալիևի բռնապետությանը»,-ասված է համապատասխան հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս 5 զինծառայող վիրավոր է։
Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Ռուսական կողմի միջնորդությամբ կողմերը հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել: