կարևոր
2239 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-28 16:01

Այսօր զոհված սպա Հայկ Գևորգյանը ևս մասնակցել էր 44-օրյա պատերազմին

Այսօր զոհված սպա Հայկ Գևորգյանը ևս մասնակցել էր 44-օրյա պատերազմին

Այսօր ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել է նաև ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը․ նա երկու անչափահաս տղաների հայր էր։ Գևորգյանը ծնվել էր 1983 թվականին Գեղարքունիք մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում։ Նա ընտանիքի միակ որդին էր, ուներ իրենից կրտսեր քույր։

Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը շարունակել էր իր ծառայությունն արդեն որպես սպա։ Նա մասնակցել է 44-օրյա պատերազմին՝ Քարվաճառում։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի եւ խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում: Ըստ ՊՆ-ի հաղորդագրության՝ ընթացել են տեղային մարտեր: Ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ եւ 4 վիրավոր։

Ավելի ուշ, ՊՆ-ից հայտնեցին, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արեւելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։