Չունենք ազգային պետականամետ իշխանություն, որն ունակ է պաշտպանելու մեր հայրենիքի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը։
«Համատարած ազգային դիմադրության հրամայականը
Այսօրվա ցավոտ իրականությունը գնահատելով հանդերձ պետք է արձանագրել․
• Չկա ազգային պետականամետ իշխանություն, որն ունակ է պաշտպանելու մեր հայրենիքի տարածքային ամբողջականությունը, պետական եւ համազգային շահն ու ամրապնդի ազգային անվտագության հիմնասյուները։
• Չկա Հայաստանյան լայն հասարակություն, որն ընկալում է այսօրվա օրհասական իրավիճակը եւ մեր պետականության դեմ ծառացած սպառնալիքների ամբողջական ծավալը։
Կա միայն հասարակության գիտակից, զգոն, ազգային զարկերակն զգացող տեսակը, որոնց ուսերին է դրված մեր հայրենիքի ճակատագիրը։
Այնպես, որ վերոնշյալ տեսակը պետք է ինքնակազմակերպվի եւ վարկյան առաջ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ միջոցով հեռացնի ազգակործան իշխանություններին»,- գրել է Մեսրոպյանը։