կարևոր
292 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-28 14:36

Տոկիո-2020․ Բրազիլիան 7 միավորով գրավեց առաջին տեղը

Տոկիո-2020․ Բրազիլիան 7 միավորով գրավեց առաջին տեղը

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարը։ D խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին Բրազիլիայի ու Կոտ դ՛Իվուարի հավաքականները, իսկ գերմանացիները լքեցին պայքարը:

Երրորդ տուրում բրազիլացիները 2:1 հաշվով հաղթեցին Սաուդյան Արաբիային, իսկ Գերմանիայի հավաքականը 1:1 հաշվով ավարտեց Կոտ դ՛Իվուարի թիմի դեմ հանդիպումը: Բրազիլիայի հավաքականի հաղթական գոլը 76-րդ րոպեին խփեց անգլիական «Էվերտոնի» 24-ամյա հարձակվող Ռիշարլիսոնը, որը Տոկիո-2020-ում գոլերի թիվը հասցրեց 4-ի:

Բրազիլիան 7 միավորով խմբում գրավեց առաջին տեղը, Կոտ դ՛Իվուարը 5 միավորով երկրորդն է, Գերմանիան հավաքեց 4 միավոր, իսկ Սաուդյան Արաբիան պայքարը լքեց 3 պարտությամբ:

Տոկիո-2020, ֆուտբոլ, տղամարդիկ

D խումբ, երրորդ տուր

Սաուդյան Արաբիա – Բրազիլիա՝ 1:2

Ալ Ամրի, 27 – Մատեուս Չունա, 14, Ռիշարլիսոն, 76

Գերմանիա – Կոտ դ՛Իվուար՝ 1:1

Էդուարդ Լովեն, 73 – Բենժամին Հենրիկս, 67 (ինքնագոլ)