Ադրբեջանում Հայաստանի Հայաստանում քաղաքացիներ Դավիթ Դավթյանին եւ Գեւորգ Սուջյանին դատապարտել են 15 տարվա ազատազրկման լրտեսության եւ պետական սահմանը խախտելու համար:
Նրանք առաջին 5 տարին կանցկացնեն բանտում, 10-ը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր՝ հուլիսի 28-ին շարունակվել է լրտեսության մեջ մեղադրվող հայ գերիներ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի գործով դատական նիստը։ Դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ կայացած դատավարության ընթացքում դատախազը մեղադրյալներից յուրաքանչյուրի համար պահանջել է 16 տարվա ազատազրկում` պատիժը կրելուց հետո երկրից արտաքսմամբ:
Տղաները ձերբակալվել են 2020 թ նոյեմբերի 11-ին, երբ Բերձորի միջանցքով ուղևորվել են Շուշի։