կարևոր
400 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-28 13:40

Ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ կան տուժածներ

Ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ կան տուժածներ

Հուլիսի 28-ին՝ ժամը 09։00-ի սահմանում, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Մհեր Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։

Վթարի հետևանքով վարորդ Մ․ Գրիգորյանը, նրա ուղևոր Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Արտյոմ Հակոբյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։