կարևոր
187 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-28 13:30

Տոկիո-2020․ Հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող ելույթները

Տոկիո-2020․ Հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող ելույթները

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող ելույթները Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում թենիսի տղամարդկանց երրորդ շրջանի մենախաղում Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմի անդամ հայազգի Կարեն Խաչանովը 2 ժամ ձգված խաղում 1:6, 6:2,1:6 hաշվով հաղթեց արգենտինացի Դիեգո Շվարցմանին:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթանում է քառամյակի (այս անգամ՝ հնգամյակի) ամենակարևոր մարզական իրադարձությունը` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված են 33 մարզաձևեր, իսկ մրցումներն անցկացվում են 43 մարզադահլիճում, որոնցից 25-ն արդեն իսկ կային, 8-ը նոր են կառուցվել, իսկ 10-ը ժամանակավոր բնույթ են կրում: Ընդհանուր հաշվարկով կխաղարկվի մեդալների 339 հավաքածո՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը: Տոկիոյի Օլիմպիական խաղերը, ընդհանուր առմամբ, արժեն 15,4 միլիարդ ԱՄՆ դոլար: Օլիմպիական այս խաղերը միակն են ամբողջ պատմության ընթացքում, որտեղ բացման արարողությանը երկրպագուներ ներկա չեն եղել: