կարևոր
3520 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-28 12:35

Երկու զուգահեռ իրականություն` թշնամին դրսից է գնդակահարում, դավաճանների խումբը` ներսից. Գեղարքունիքի Զոլաքար համայնքի ղեկավարի աշխատասենյակը կապարակնքվել է

Երկու զուգահեռ իրականություն` թշնամին դրսից է գնդակահարում, դավաճանների խումբը` ներսից. Գեղարքունիքի Զոլաքար համայնքի ղեկավարի աշխատասենյակը կապարակնքվել է

Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է.

«Զուգահեռ երկու իրականություն։

Մհեր Սահակյանի հետ Գեղարքունիքի մարզում ենք, ուր հերթական քաղաքական իրավախայտառակությունն է։ Զոլաքար համայնքի ղեկավարի լիազորություններն ավարտվել են, և մարզպետը նշանակել է համայնքի ղեկավարի ժ/պ, ում մարզպետարանի աշխատակիցներն այսօր ներկայացնում են աշխատանքի։ Չանդրադառնալով մարզպետի որոշման իրավաչափությանը` թերևս նշեմ, որ սույն նշանակումն ի սկզբանե տեղի է ունենում օրենքի հետևյալ կոպտագույն խախտումներով՝ համայնքի անդամներին, այդ թվում` ավագանիներին թե՛ երեկ, թե՛ այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել։

Նման իրավիճակում անհասկանալի է` մարզպետարանի աշխատակիցները համայնքի ղեկավարի ժ/պ ֊ին ու՞մ էին ներկայացնում։

Ավելին` դեռ երեկ համայնքի ղեկավարի աշխատասենյակը կապարակնքվել էր, ինչի մասին առկա է նաև նշում մարզպետարանի իրավաբանական բաժնի պետի այսօր կազմած արձանագրության մեջ, ով, սակայն որևէ կերպ չի անդրադարձել հանգամանքին, թե ո՞վ է երեկ կապարակնքել դռներն, ի՞նչ նպատակով և արդյոք ունե՞ր նման իրավասություն։ Մինչդեռ նշեմ` կապարակնքումը տեղի է ունեցել երեկ ըստ մարզպետարանի աշխատակիցների բանավոր հայտարարության` համայնքապետի ժ/պ ֊ի կողմից։

Ստացվում է` մարզպետի, մարզպետարանի աշխատակիցների բացահայտ ապօրինություններով, այդ ամենի ոստիկանական հովանավորչությամբ` նշանակումներ են կատարվում, դրանք կյանքի կոչվում։ Այս ամենը գուցե տարօրինակ լիներ, եթե չլիներ արդեն սովորական դարձած քաղաքական նպատակահարմարության խնդիրն, այն է` Զոլաքար համայնքինախկին ղեկավարն, ով ի դեպ այժմ գտնվում է Առաջին համալսարանական հիվանդանոցում և պատշաճ չի ծանուցվել վերոհիշյալի մասին, նաև «Հայաստան» դաշինքի համախոհ է, իսկ նորանշանակ ժ/պ ֊ը հավանաբար իշխանահաճո ինչ-որ մեկը։

Այսպիսով` ՏԻՄ ընտրությունների նախաշեմին ամբողջապես հասկանալի են դառնում քաղաքական հետապնդումների այս խայտառակ շարքի պատճառներն ու նպատակները։

Իսկ Գեղարքունիքի մարզում այսօր վերստին թուրքը կրակում է, բնականաբար, դավաճանների խումբն էլ ոստիկանության բաժիններն է լցնում իր հող ու ջրին կապված ամենքին, գլխատում հատկապես սահմանամերձ շրջանները. թուրքի առջև ճամփա է բացում էլի։

Երկու զուգահեռ իրականություն` թշնամին դրսից է գնդակահարում, դավաճանների խումբը` ներսից։

Ահա սրանց ապագան` ապագայի զոհերն, ապագա կորուստներն ու ապագա քաղբանտարկյալները, մի խոսքով` ստրկացած ու թշվառ ապագան, ուրեմն աքսիոմ է այլևս` ապագա կա, եթե սրանք չկան»։