կարևոր
3997 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-28 12:14

Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ ներկայացուցիչ չէ, և նրա գրառումները պաշտոնական համարվել չեն կարող

Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ ներկայացուցիչ չէ, և նրա գրառումները պաշտոնական համարվել չեն կարող

Վաղ առավոտից հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին տեղեկություն է սկսել տարածել նաև ՊՆ նախկին խոսնակ, 44 օրյա պատերազմում մինչև վերջին օրը, նույնիսկ նոյեմբերի 8-ին հաղթանակի մասին անվերջ հայտարարող Արծրուն Հովհաննիսյանը։ 

Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ «ՊՆ պաշտոնական բոլոր հաղորդագրությունները տեղադրվում են ՊՆ կայքում։ Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ ներկայացուցիչ չէ, և նրա գրառումները պաշտոնական համարվել չեն կարող»,-գրում է MediaHub.am-ը:

Մի փոքր անց Արծրունն էլ հայտնել է, թե «Ես ՊՆ-ում որեւէ կարգավիճակ չունեմ, ազատ քաղաքացի եմ»:

Այնուհանդերձ, հարց է մնում, թե ինչպե՞ս է Պաշտպանության նախարարության հետ կապ չունեցող անձը հասել դիրքեր և զինվորական համազգեստով ուղիղ եթերով հայտնում մանրամասներ մեր զինծառայողների և հրաձգության մասին: Այն դեպքում երբ ավելի վաղ հայտնել ենք, որ Վարդենիսից սկսած արգելված է տեղաշարժը նույնիսկ լրագրողների համար: