կարևոր
2737 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-28 12:04

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է այսօր զոհված զինծառայողների անունները

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է այսօր զոհված զինծառայողների անունները

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է այսօր զոհված զինծառայողների անունները․

«Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: