կարևոր
499 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-28 11:59

Հրատապ տարհանվել է Սոթքի ոսկու հանքավայրի 150 աշխատակից. ՀՀ ՄԻՊ

Հրատապ տարհանվել է Սոթքի ոսկու հանքավայրի 150 աշխատակից. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական այսօրվա կրակոցների պատճառով դարձյալ խաթարվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը, խախտվել են աշխատողների իրավունքները:Այս մասին ահազանգում է ՀՀՄԻՊ-ը։

«Հրատապ տարհանվել է գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից:

Այս փաստը ստուգվել և հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից»,-ասված էր հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Սոթքի աշխատողները ոտքով էին իջել հանքավայրից։