կարևոր
490 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-28 11:23

Գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել․ կա տուժած

Գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել․ կա տուժած

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 28-ին, ժամը 09:24-ին տեղեկություն է ստացվել, որ Լուսաձոր գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնի լիցքավորման ժամանակ:

 Ըստ նախնական տվյալների` կա մեկ տուժած: