կարևոր
3226 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-28 11:11

Անարժանապատիվ խաղաղության արյունոտ հետևանքները. «ապագա կա ապագա». Անդրանիկ Թևանյան

Անարժանապատիվ խաղաղության արյունոտ հետևանքները. «ապագա կա ապագա». Անդրանիկ Թևանյան

Հայաստանի վրա կրկին հարձակվել են։ Այս պահին հաղորդվում է 3 զոհի և 2 վիրավորի մասին: Ցավով եմ արձանագրում, որ ՀՀ պաշտոնական տեղեկատվության նկատմամբ կա գրեթե զրոյական վստահություն․ պատճառները հայտնի են։ «Հայաստան» դաշինքի անդամ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է.

«Արցախի «գլխացավանքից» ազատվելու կողմնակիցները ադրբեջանցուն բերում են երևանյան փաբեր, ռեստորաններ, Մալաթիայի բազառ, Չարբախի փոս ու հանգստի գոտիներ։

«Կարևորը խաղաղությունն է» լոզունգի կողմնակիցները նոր պատերազմ ու նոր նվաստացում են բերում։ Բայց նրանք հզոր արգումենտ ունեն՝ «Կարևորը խաղաղությունն է»։ Ոչինչ, որ այդպիսի «խաղաղությամբ» շուտով Ադրբեջանը կարող է ամբողջ Սյունիքը վերցնել։ Եվ ոչ միայն Սյունիքը։

Հ․Գ․։ 44 օր տարածվող ստի ու կեղծիքի խորհրդանիշներից մեկի ակտիվացումը շատ խոսուն է։ Հատկապես նոր բացահայտված մոսկովյան բանակցություններից առաջ»։