կարևոր
646 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-28 11:06

Մարտեր են նաև Սոթքի հանքի տարածքում. մարդկանց տեղաշարժը սահմանափակվել է․ Գեղամասարի համայնքապետ

Մարտեր են նաև Սոթքի հանքի տարածքում. մարդկանց տեղաշարժը սահմանափակվել է․ Գեղամասարի համայնքապետ

Այս պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ Գեղարքունիքի մարզում, սահմանի գրեթե ամբողջ երկայնքով թշնամին կրակում է։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում հայտնել է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Ավետյանի խոսքով` գրեթե չկան կրակոցներ միայն Կութի հատվածում։

«Թշնամին ծանր տեխնիկա ու խոշոր տրամաչափի զինատեսակներ դեռևս չի կիրառում։ Փորձում են առաջ գալ։ Կրակոցներ են նաև Սոթքի հանքի տարածքում, կարելի է ասել, որ մարդկանց տեղաշարժը սահմանափակվել է»,-ասել է Ավետյանը։

Նա նշել է, որ կրակոցները հիմնականում դիրքերի ուղղությամբ են, բնակավայրերն այս պահին թիրախավորված չեն, կան զոհեր։