կարևոր
2383 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-28 10:57

Ադրբեջանը հայտնում է կրակի դադադերցման մասին

Ադրբեջանը հայտնում է կրակի դադադերցման մասին

Ադրբեջանն ընդունել է Ռուսաստանի առաջարկը Հայաստանի հետ սահմանին հրադադարի մասին: Այս մասին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարության մեջ նշվում է, թե Հաայստանը պետք է ընդունի տարածաշրջանում նոր իրողությունները, դադարեցնի ռազմական սադրանքները և բանակցություններ սկսի սահմանի դելիմիտացիայի շուրջ:

Եվ կրկին, խոսելով տարածքային ամբողջականության մասին, հայտարարել են, թե՝ «Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը և վճռականորեն կարձագանքի դրա դեմ ձեռնարկվող ցանկացած քայլերի»:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում՝ Գեղարքունիքի մարզում: Ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր է։