09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Քիչ առաջ մենք տեղեկություն ստացանք, որ Սոթքի հանքի տարածքում ևս գիշերվանից կրակոցներ են։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։
Աշխատողները, հնարավորություն չունենալով մեքենայով իջնելու՝ ոտքով իջել են հանքավայրից՝ դեպի Վարդենիս։
Ներկա պահին հանքում աշխատողներ չկան, իսկ հանքավայրի տեխնիկան տարհանվել է տարածքից։
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր է։