Հրատապ է հենց հիմա հրավիրել ԱԺ արտակարգ նիստ, որին ներկա լինի նաեւ վարչապետի պաշտոնակատարն ու ԶՈւ ղեկավար կազմը՝ քննարկելու ստեղծված իրապես պայթունավտանգ իրավիճակը։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Դեռ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ժամ-ժամ մեծանում է։
Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները պարբերաբար բոլոր ուղղություններով այլեւս գրեթե ամեն օր սանձազերծում են զինված սադրանքներ եւ գրոհ։
Ալիեւի եւ նրա քաղաքական ախոռի հռետորաբանությունը կրկին պատերազմական է։
Միջազգային հանրություն կոչվող դանդուռով սալաթը կրկին լուռ է։
Հրատապ է հենց հիմա հրավիրել ԱԺ արտակարգ նիստ, որին ներկա լինի նաեւ վարչապետի պաշտոնակատարն ու ԶՈւ ղեկավար կազմը՝ քննարկելու ստեղծված իրապես պայթունավտանգ իրավիճակը։
Ու մի խնդրանք Պաշտպանության նախարարությանը՝ արգելե՛ք Արծրուն Հովհաննիսյանին որեւէ բան գրել եւ խոսել։
Պարզապես փակեք բերանը»։
Ավելի վաղ էլ նա գրել էր, որ պատերազմը չի ավարտվել և ակնհայտ է, որ բոլոր այն ուղղություններով, որտեղից Ադրբեջանը հիմա էլ Հայաստանից տարածքային ակնկալիքներ ունի․
«Ունենք երեք զոհ
Այսօր լուսադեմին՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա եւ Սարատեղի կոչվող բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել եւ սկսվել է ինտենսիվ հրաձգություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։
Ծավալվել են տեղային մարտեր, որոնք դեռ շարունակվում են։
Ունենք երեք զոհ, երկու վիրավոր։
ՀՀ ՊՆ-ն նշում է, որ կան կորուստներ նաեւ ադրբեջանական կողմից, ինչը ինձ, մեղմ ասած, քիչ է մխիթարում։
Ակնհայտ է, որ բոլոր այն ուղղություններով, որտեղից Ադրբեջանը հիմա էլ Հայաստանից տարածքային ակնկալիքներ ունի, գրոհները շարունակվելու են ու մեր պատերազմը դեռ չի ավարտվել։
Ի դեպ, Զանգեզուրի միջանցքի մասով, որի «վրա» Ադրբեջանն ու Թուրքիան արդեն միջազգային ներդրողներ են հրավիրում. Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը նոր կապուղի կդառնա եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա եւ Ադրբեջան։
Իսկ հիմա ես ուզում եմ տեսնել այն ծնողների ձեռքերը, ովքեր հպարտ ասում էին՝ «պրծանք Արցախից ու մեր որդիները էլ չեն զոհվի»։
Я не вижу ваши руки։
Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին եւ ապաքինում վիրավոր տղաներին»։