կարևոր
4027 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-28 10:14

Ի՞նչ մոսկովյան բանակցություններից է խոսում ՀՀ ՊՆ-ն և ինչո՞ւ է ակտիվացել ստի խորհրդանիշ Արծրուն Հովհաննիսյանը․ Արեգնազ Մանուկյան

Ի՞նչ մոսկովյան բանակցություններից է խոսում ՀՀ ՊՆ-ն և ինչո՞ւ է ակտիվացել ստի խորհրդանիշ Արծրուն Հովհաննիսյանը․ Արեգնազ Մանուկյան

Ի՞նչ մոսկովյան բանակցություններից է խոսում ՀՀ ՊՆ-ն և ինչո՞ւ է ակտիվացել ստի խորհրդանիշ Արծրուն Հովհաննիսյանը։ Այս մասին գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

««Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում»։ Սա հատված է այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից։

Հարց է առաջանում՝ ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը։ Բաց ու թափանցիկ աշխատելու, ժողովրդից ոչինչ չթաքցնելու խոստում տված քաղաքական ուժն ինչո՞ւ է թաքցրել սպասվող մոսկովյան բանակցությունների թեման։ Սա՞ էր քայլականների խոստացած խաղաղությունն՝ անարժանապատվության դիմաց։ Հայաստանի նոր նվաստացման դիմաց կրկին զոհե՞ր են պահանջվել։

Հ․Գ․ Սահմանային բախումների արդյունքում ունենք զոհեր ու վիրավորներ։ Այս ֆոնին կրկին բեմահարթակի վրա է հայտնվել տխրահռչակ Արծրուն Հովհաննիսյանը, ինչը վատ նշան է։ Նոր «նոյեմբերի ի՞նն» են նախապատրաստում՝ «փրկել ենք կյանքեր, համ էլ՝ հո մի քանի կիլոմետրի համար պատերազմ չէի՞նք սկսելու» թեմայով»,-գրել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր է։