կարևոր
1507 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-28 09:23

Հայկական կողմն ունի երեք զոհ, երկու վիրավոր. ՀՀ ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, երկու վիրավոր. ՀՀ ՊՆ

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

«Մարտական գործողությունները շարունակվում են»,-ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: