կարևոր
217 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-27 23:22

Շիրակի մարզի դպրոցականները 2020-2021 ուսումնական տարում նվաճել են 32 ոսկե մեդալ

Շիրակի մարզի դպրոցականները 2020-2021 ուսումնական տարում նվաճել են 32 ոսկե մեդալ

Շիրակի մարզի շրջանավարտ ոսկե մեդալակիրներին հուլիսի 27-ին հյուրընկալել են Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։ Մարզի դպրոցականները 2020-2021 թվականների ուստարում նվաճել են 32 ոսկե մեդալ:

Շիրակի մարզում մեդալակիրների թվով առաջատարը Գյումրու «Ֆոտոն» վարժարանն է՝ 9 մեդալակիր, այնուհետև Գյումրու Ակադեմիական վարժարանն ու թիվ 26 ավագ դպրոցը՝ 5-ական, 4-ական մեդալակիրներ ունեն Գյումրու տնտեսագիտական վարժարանն ու Արթիկի թիվ 3 ավագ դպրոցը, 2 մեդալ՝ թիվ 1 ավագ դպրոցը, 1-ական էլ՝ Ախուրյանի Ն.Աղբալյանի անվան և Գյումրու Վահան Թեքեյանի անվան թիվ 2 ավագ դպրոցներն ու Վահրամաբերդի միջնակարգ դպրոցը: