կարևոր
475 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-27 21:49

Պատերազմում զոհված ևս 43 հերոս զինծառայողի ընտանիք հատուցում է ստացել

Պատերազմում զոհված ևս 43 հերոս զինծառայողի ընտանիք հատուցում է ստացել

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ևս 43 հերոս զինծառայողի ընտանիք հատուցում է ստացել։

Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 43 հերոս զինծառայողի ընտանիք հատուցում են ստացել։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4.220-ն է, որոնցից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: 

Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով ՝ bit.ly/38p9RIN

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաեւ կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաեւ Սփյուռքից:

Հիմնադրամի ֆոնդը համալրելու նպատակով Երեւանի Մարիոթ հյուրանոցի ճեմասրահում գործվում է Արեւագորգ: 

Նախագծի նպատակը սա է. դրված է դազգահ, որի վրա ամեն կապի միջոցով կստեղծվի Արցախի Արևագորգը։ Այն կունենա ավելի քան 238.000 կապ, և էդ կապերի միջոցով փորձելու են ստեղծել Արցախի Ջրաբերդ համայնքի գորգը։ Սիմվոլիկ գորգ է, մեջը պատկերված է խաչ, որն արևաշողերով է և պաշտպանության ու ուժի խորհրդանիշ է։ Նպատակն է 3 ամսվա ընթացքում Հայաստանից և արտերկրից կապեր ձևավորել գորգի համար, որի միջոցով ամեն կապը 1000 դրամին համարժեք գումար կհավաքվի և կնվիրաբերվի զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Սփյուռքահայ ազգակիցներին մասնակցելու գորգագործությանը՝ www.megerian.1000plus.am կայքի միջոցով՝ յուրաքանչյուր հանգույցի համար վճարելով 2 դոլար, եվրա կամ 150 ռուբլի։ Պատրաստ Արևագորգը աճուրդի կհանվի։ Արևագորգի համար նվիրաբերված յուրաքանչյուր լուման հայկական գորգագործական արվեստի պահապան Մեգերյան կարպետ ընկերությունը տրամադրելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

No description available.