կարևոր
67 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-27 20:09

27-ամյա տղան կվադրոցիկլով բախվել է վագոն-տնակի պատին. կան վիրավորներ

27-ամյա տղան կվադրոցիկլով բախվել է վագոն-տնակի պատին. կան վիրավորներ

Երեկ՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Ծողագյուղ գյուղի բնակիչ, 27-ամյա Արտյոմ Մելոյանը Շողակաթ համայնքի վարչական տարածքում գտնվող «Ռակետա»  կոչվող հանգստյան գոտում իր վարած կվադրոցիկլով  բախվել է վագոն-տնակի պատին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ա. Մելոյանն ու ուղևոր, Երևանի բնակիչ, 17-ամյա Միլենա  Բաբասիևան  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: