«Հայաստան» դաշինքը պատգամավորներին 250 հազար դրամ լրավճար տալու օրենքը հետ կանչելու նախաձեռնությամբ հանդես կգա: Այս մասին հայտնել է դաշինքի պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ 7-րդ գումարման Ազգային Ժողովի կողմից ընդունվեց նախագիծ, որով պատգամավորներին աշխատավարձին զուգահեռ ամսական 50 հազար դրամի փոխարեն 250 հազար դրամ լրավճար կհատկացվի: Նախագծի հեղինակները իմքայլական պատգամավորներն են: