25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
«Հայաստան» դաշինքը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջում է ահապաղ վերացնել դաշինքի՝ կալանավորված երկու պատգամավորի՝ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի եւ Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը:
Արթուր Դավթյանին գրությամբ դիմել է «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը՝ հիշեցնելով, որ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը պատգամավորի մանդատ են ստացել եւ այժմ օժտված են անձեռնմխելությամբ, որը հաղթահարված չէ: Նրանց ազատությունից զրկումը կարող է իրականացվել բացառապես խորհրդարանի համաձայնությամբ: