կարևոր
121 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-27 18:05

Հոգեհանգստի արարողություն Լիզբոնի նահատակների հիշատակին

Այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 17։30-ին Երևանի Սուրբ Զորավոր Մարիամ Աստվածածնի եկեղեցում (Ղազար Փարպեցի 9) ՀՅԴ ՀԵՄ-ի նախաձեռնությամբ տեղի է ունենում  հոգեհանգստի արարողություն։

1983 թ. հուլիսի 27-ին հինգ հայ երիտասարդ գրավեց Լիզբոն Թուրքիայի դեսպանատան շենքը՝ միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության հարցին սևեռելու համար: Այդ գործողությունը պարզապես խենթություն կամ արկածախնդրություն չէր: Տղաները անդամակցում էին Հայ Հեղափոխական բանակին, որը հանձն էր առել աշխարհին Հայոց Ցեղասպանության մասին հիշեցնելելով՝ իրագործել Հայ Դատի արդար լուծմանը հասնելու անհնարին թվացող առաքելությունը: Լիզբոնյան հնգյակի սխրագործությունը օրինակ դարձավ բազմաթիվ երիտասարդների համար, ովքեր շարունակեցին նրանց պահանջատիրության երթը: