կարևոր
709 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-27 17:27

Հայաստանում կկայանան ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի պատասխան հանդիպումները

Հայաստանում կկայանան ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի պատասխան հանդիպումները

Երևանում հուլիսի 29-ին կկայանան ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլի 2 պատասխան հանդիպումները, որոնց մրցավարների տեսուչները կլինեն Հայաստանից: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Ղազախստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաների դիմել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով իրենց ակումբների մասնակցությամբ հանդիպումներն անցկացնել Երևանում:

Այսպիսով, հուլիսի 29-ին՝ ժամը 17:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա «Շախտյոր Կարագանդա» (Ղազախստան)-«Ստյաուա» (Ռումինիա) պատասխան հանդիպումը, որի մրցավարների տեսուչը կլինի ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը: