կարևոր
172 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-27 15:47

ԿԳՄՍ-ն ներկայացրել է Գրքի երևանյան չորրորդ փառատոնի մանրամասները

ԿԳՄՍ-ն ներկայացրել է Գրքի երևանյան չորրորդ փառատոնի մանրամասները

ՀՀ ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է տարվա ամենագրքային իրադարձության՝ Գրքի երևանյան չորրորդ փառատոնի միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը:

«Փառատոնը տեղի կունենա հուլիսի 30-ին, 31-ին և օգոստոսի 1-ին. մուտքն ազատ է:

ԾՐԱԳԻՐ

Հուլիսի 30 | ուրբաթ |Նկարիչների միություն

12։00-13։00՝ Գրքի երևանյան չորրորդ փառատոնի պաշտոնական բացում․ գրքերի ցուցահանդես-տոնավաճառի մեկնարկ (մինչև 40% զեղչ)

13։00-14:00՝ Թումանյանի ակադեմիական հատորների վերահրատարակումը (Հովհաննես Թումանյանի թանգարան)

14։00-15:00՝ «Իմ Թումանյանը» խաղի ներկայացում («Մարի» հրատարակչություն)

15։00-16:00՝ Լևոն Սահակյանի «Կռիվ տալով» գրքի շնորհանդես («Արմավ» հրատարակչություն)

16։00-17:00՝ Գոհար Մանուկյանի «Հարյուր տարվա մարդասիրություն. հայկական Կարմիր Խաչը 1920-ից ի վեր» գրքի շնորհանդես («Նյումեգ» հրատարակչություն)

17։00-18:00՝ «Պատմություն կերտողները» մատենաշարի շնորհանդես («Բուկինիստ» հրատարակչություն)

18։00-19:00՝ Վըրջինիա Վուլֆի «Միսիս Դելոուեյ» գրքի շնորհանդես («Զանգակ» հրատարակչություն)

Հուլիսի 30 | ուրբաթ | «Զանգակ» գրատուն

14։00-15։30՝ Հեքիաթաստեղծման վարպետության դաս Արմինե Անդայի հետ (9-13 տարեկան երեխաների համար)

16։00-17։00՝ Հետ գնա՞նք 60-ականներ Ալեքսանդր Թոփչյանի հետ

17։00-18։00՝ Եվրոպական միության գրական մրցանակակիրը․ Արամ Պաչյան

18։00-19։00՝ «Կնոջ զգեստապահարանը. հեքիաթից մինչև նորաձևություն». Արմինե Դանիելյան

Հուլիսի 30 | ուրբաթ | «Մոսկվա» կինոթատրոն

19։00-20։00՝ Բանաստեղծի թոռը․ Գոհար Չարենց (զրույցը՝ Հայկ Համբարձումյանի)

20։00-21։00՝ Նարինե Աբգարյանի «Զուլալիի» էկրանացումը (բանախոսներ՝ Նարինե Աբգարյան, Հայկ Օրդյան, Հերմինե Ստեփանյան, Նարինե Գիժլարյան, Արմեն Սարգսյան)

Հուլիսի 31 | շաբաթ | Նկարիչների միություն

14:00-14:50՝ Կարեն Անտաշյանի «Դզոն» գրքի ընթերցում-քննարկում  («Գրանիշ» հրատարակչություն)

15։00-16։00՝ Գիլերմո դել Տորոյի «Ֆավնի լաբիրինթոսը» գրքի շնորհանդես («Արևիկ» հրատարակչություն)

16։00-17։00՝ Նիլ Գեյմանի «Քորլայն» գրքի շնորհանդես («Զանգակ» հրատարակչություն)

17։00-18։00՝ Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի» գրքի շնորհանդես («Գրանիշ» հրատարակչություն)

18։00-19։00՝ Ալան Բադիուի «Դարը» գրքի շնորհանդես («Նյու Մեգ» հրատարակչություն)

19:00-19:30՝ Համերգ․ Լիլիթ Պիպոյան

Հուլիսի 31 | շաբաթ | «Զանգակ» գրատուն

16։00-17։00՝ Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» գրքի քննարկում (զրույցը՝ Արքմենիկ Նիկողոսյանի)

17։00-18։00՝ Վիլյամ Սարոյանի «Ցուրտ օրը» պատմվածքի քննարկում («Վերածնունդ» հիմնադրամ)

19։00-20:00՝ Եղիշե Չարենցի «Երևանի ուղղիչ տնից» վեպի շնորհանդես (բանախոսներ՝ Գոհար Չարենց, Արքմենիկ Նիկողոսյան, Հովհաննես Հովակիմյան)

Հուլիսի 31 | շաբաթ | «Մոսկվա» կինոթատրոն

18:00-19:00՝ Վեպից՝ կինո․ Մարկ Արենի հաջողելու բանաձևը (բանախոսներ՝ Մարկ Արեն, Հրաչ Քեշիշյան, Տաթևիկ Վարդևանյան)

20։00-21։00՝ Կինո և գրականություն․ Հենրիկ Մալյան, Աղասի Այվազյան (բանախոսներ՝ Նարինե Մալյան, Ռոբերտ Մաթոսյան, Ալիս Հովհաննիսյան, Դավիթ Մաթևոսյան)

Օգոստոսի 1 | կիրակի | Նկարիչների միություն

15։00-16:00՝ Լիլիթ Բաղդասարյանի «Locus morbi» գրքի շնորհանդես («Գրքամոլ» հրատարակչություն)

16։00-17:00՝ «Դարակ» հրատարակչության մրցանակակիր վեպերը

17։00-18:00՝ Արմինե Գաբրիելյանի «Շուշաններ» գրքի շնորհանդես («Էդիթ Պրինտ» հրատարակչություն

18։00-19։00՝ «Կանայք, որ փոխեցին աշխարհը». քննարկում («Տեքստ» հարթակ)

19։00-19։30՝ Փառատոնի փակում և գրական մրցանակաբաշխություն

Օգոստոսի 1 | կիրակի | «Զանգակ» գրատուն

15։00-16:00՝ Հեքիաթաթերապիա (բանախոսներ՝ Քրիստինե Մկրտչյան, Նվարդ Վարդանյան, Անի Հովնան)

16։00-17:00՝ Անուշ Սարգսյանի «Անոն» գրքի շնորհանդես (բանախոսներ՝ Անուշ Սարգսյան, Արքմենիկ Նիկողոսյան, Հասմիկ Հակոբյան)

17։00-18:00՝ Պատերազմի վավերագրոությունը (բանախոսներ՝ Էդիկ Պողոսյան, Կարեն Ավետիսյան, Արեգ Բալայան)

18։00-19։00՝ Գրողի կինը․ Վերժինե Մովսիսյան  (զրույցը՝ Դավիթ Մաթևոսյանի)»,- ներկայացված է հաղորդագրությունում։

Նշենք, որ Գրքի երևանյան չորրորդ փառատոնն իրականացնում է «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: