կարևոր
253 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-27 15:23

Միքայելյան հիվանդանոցում դեպքերի աճի պատճառով վերաբացվել է Covid բաժանմունքը

Միքայելյան հիվանդանոցում դեպքերի աճի պատճառով վերաբացվել է Covid բաժանմունքը

Այսօր վերաբացեցինք Միքայելյան համալսարանական հիվանդանոցում հունիսի 15-ից փակված շուրջ 140 մահճակալից բաղկացած Covid բաժանմունքը։ Այս մասին հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածության թվերի աճը, վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնված աշխատանքները, Միքայելյան համալսարանական հիվանդանոցում կրկին կիրականացվի Covid հիվանդների բուժսպասարկում՝ շուրջ 140 մահճակալից բաղկացած առանձնացված մասնաշենքում` առանձին մուտքով:

Մասնաշենքն արդիականացվել է և իր գործունեություն է ծավալում ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ։ Համալսարանական լավագույն մասնագետները ապահովում են բուժօգնության բարձր որակն ու հասանելիությունը։

Եվս մեկ անգամ խնդրում ենք պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները և հրատապ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ․․․

Հիշեք, միայն միասին կարող ենք կոտրել Covid 19-ի տարածման շղթան:

Խնդրում եմ, օգնեք օր ու գիշեր աշխատող մեր բուժաշխատողներին, որպեսզի չունենանք վտանգավոր ու ծանր հետևանքներ»,-գրել է նա: