կարևոր
412 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-27 14:44

Գերմանիայի գործարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հզոր պայթյուն է որոտացել Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգի Լևերկուզեն քաղաքի աղբի այրման գործարանում: Այն ուղեկցվում է ծխի հսկայական ամպով։ Այս մասին հայտնում է soester-anzeiger.de-ն։

Մի քանի մարդ դեռեւս անհայտ կորած է, եւս մի քանիսը լուրջ վնասվածքներ են ստացել: Կարեւոր NRW ավտոմայրուղիները արգելափակված են:

Մոտակայքում ապրող մարդկանց հորդրոել են փակվել բնակարաններում և չբացել դռներն ու պատուհանները։