կարևոր
1453 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-27 14:00

Քաղաքական ու տնտեսական խորը ճգնաժամ ապրող Լիբանանը վարչապետի նոր պաշտոնակատար ունի

Քաղաքական ու տնտեսական խորը ճգնաժամ ապրող Լիբանանը վարչապետի նոր պաշտոնակատար ունի

Քաղաքական ու տնտեսական խորը ճգնաժամ ապրող Լիբանանը վարչապետի նոր պաշտոնակատար ունի:

Միլիարդատեր գործարար Նաջիբ Միկատին Լիբանանի 128 անդամ ունեցող խորհրդարանից 74-ի աջակցությունն է ստացել: Միկատին 66 տարեկան է:

Մինչ այս, վարչապետի պաշտոնը զբաղեցրել է երկու անգամ՝ 2005-ին ու 2011-ից 2014 թթ.-ին: Վարչապետի պաշտոնակատարն արդեն հանդիպել է նախագահ Միշել Աունին ու կառավարություն ձեւավորելու մանդատ ստացել: Առաջիկայում նա խորհրդակցություններ է սկսելու գլխավոր քաղաքական ուժերի առաջանորդների հետ:

Ի դեպ, Միկատիի նախորդը՝ Սաադ Հարիրին, վերջին 10 ամիսներին փորձում էր կառավարություն ձեւավորել, սակայն խորհրդակցություններն այդպես էլ արդյունք չտվեցին: Վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո Միկատին միասնականության կոչ է արել:

«Կախարդական փայտիկ չունեմ ու չեմ կարող հրաշքներ գործել: Մենք շատ ծանր իրավիճակում ենք, ու այս դժվար առաքելությունը կարող է հաջողություն ունենալ միայն այն դեպքում, եթե բոլորս միասին աշխատենք»,-ասել Միկատին: