կարևոր
226 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-27 13:25

Տոկիո-2020. Հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթեց նաև երկրորդ շրջանում

Տոկիո-2020. Հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթեց նաև երկրորդ շրջանում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող ելույթները Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում թենիսի տղամարդկանց երկրորդ շրջանի մենախաղում Ռուսաստանի Օլիպիական կոմիտեի թիմի անդամ հայազգի Կարեն Խաչանովը 1 ժամ 22 րոպե ձգված խաղում հաղթեց ավստրալացի Դուկվորդ Ջեյմսին երկու սեթերի արդյունքում 5:1, 7:6 հաշվով:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթանում է քառամյակի (այս անգամ՝ հնգամյակի) ամենակարևոր մարզական իրադարձությունը` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված են 33 մարզաձևեր, իսկ մրցումները կանցկացվեն 43 մարզադահլիճում, որոնցից 25-ն արդեն իսկ կային, 8-ը նոր են կառուցվել, իսկ 10-ը ժամանակավոր բնույթ են կրում: Ընդհանուր հաշվարկով կխաղարկվի մեդալների 339 հավաքածո՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը: Տոկիոյի Օլիմպիական խաղերը, ընդհանուր առմամբ, արժեն 15,4 միլիարդ ԱՄՆ դոլար: Օլիմպիական այս խաղերը միակն են ամբողջ պատմության ընթացքում, որտեղ բացման արարողությանը երկրպագուներ ներկա չեղան: