կարևոր
247 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-27 12:33

Տոկիո-2020. Թենիսի աշխարհի երկրորդ ռակետ Նաոմի Օսական դուրս է մնացել պայքարից

Տոկիո-2020. Թենիսի աշխարհի երկրորդ ռակետ Նաոմի Օսական դուրս է մնացել պայքարից

Թենիսի աշխարհի երկրորդ ռակետ Նաոմի Օսական լքում է պայքարն Օլիմպիական խաղերում:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի կանանց մենախաղի երկրորդ շրջանում Օսական մրցեց Չեխիան ներկայացնող Մարկետա Վոնդրոուշովայի հետ: 1 ժամ 8 րոպե ձգված մրցախաղում Օսական երկու սեթերից հետո զիջեց 6:1, 64 հաշվով:

Նաոմի Օսակային էր տրված վառելու Տոկիոյի Օլիմպիական խաղերի կրակը:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել է քառամյակի (այս անգամ՝ հնգամյակի) ամենակարևոր մարզական իրադարձությունը` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված են 33 մարզաձևեր, իսկ մրցումները կանցկացվեն 43 մարզադահլիճում, որոնցից 25-ն արդեն իսկ կային, 8-ը նոր են կառուցվել, իսկ 10-ը ժամանակավոր բնույթ են կրում: Ընդհանուր հաշվարկով կխաղարկվի մեդալների 339 հավաքածո՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը: Տոկիոյի Օլիմպիական խաղերը, ընդհանուր առմամբ, արժեն 15,4 միլիարդ ԱՄՆ դոլար: Օլիմպիական այս խաղերը միակն են ամբողջ պատմության ընթացքում, որտեղ բացման արարողությանը երկրպագուներ ներկա չեղան: