կարևոր
604 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-27 12:21

Նախաքննությամբ ինքնասպանության դեպք է. Քննչականը մանրամասնում է Արցախում զինվորի մահվան պատճառները

Նախաքննությամբ ինքնասպանության դեպք է. Քննչականը մանրամասնում է Արցախում զինվորի մահվան պատճառները

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց և մահացել:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀ ՊԲ-ն հայտնել էր՝ հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացել է ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը: