Ողջույն Հայ ազգ Աստծո կամոք ողջ եմ։ Այս մասին հայտնել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում ստացած Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։
«Ուրախությամբ տեղեկացնեմ բոլորիդ, որ ապաքինվում եմ դեպի լավը, ժամանակավորապես վերադարձել եմ շարք առօրյա գործերիս»,-գրել է Օղիկյանը։
Հիշեցնենք, որ 2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատի մարզի Երասխ գյուղի վարչական շրջանի ղեկավար Ռադիկ Ռաֆիկ Օղիկյանը, գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, հակառակորդի հետ փոխհրաձգության ընթացքում ստացել էր բեկորային վնասվածք՝ աջ բազկի շրջանում: