Հուլիսի 27-ը տարվա 208-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 157 օր։
- 1824 թ. - ծնվել է Ալեքսանդր Դյուման (որդի), ֆրանսիացի նշանավոր գրող, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (մահ. 1895 թ.)։
- 1841 թ. - մահացել է Միխայիլ Լերմոնտովը, ռուս նշանավոր բանաստեղծ, դրամատուրգ և արձակագիր (ծն. 1814 թ.)։
- 1866 թ. - ավարտվեց Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին միացնող Տրանսատլանտյան հեռախոսային մալուխի միացումը։
- 1938 թ. - ծնվել է Հակոբ Իշխանյանը, հայ քանդակագործ։
- 1959 թ. - ծնվել է Վահրամ Մարտիրոսյանը, հայ գրող, կինոսցենարիստ, լրագրող։
- 1981 թ. - ծնվել է Էդվարդ Մանուկյանը, հայ դասական երաժշտության կոմպոզիտոր։
- 1989 թ. - ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող Դաշկեսանի շրջանի Բանանց գյուղի վերջին բնակիչները բռնագաղթվեցին։
- 1995 թ. - հիմնվեց Հայաստանի բանկերի ասոցիացիան։
- 2002 թ. - Ուկրաինայի Լվով քաղաքի մերձակայքում կազմակերպված ավիացիոն շոուի ժամանակ վթարված ինքնաթիռը ընկավ հանդիսատեսների վրա, ինչի հետևանքով մահացավ մոտ 80 մարդ։
- 2012 թ. - Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում սկսվեցին Ամառային Օլիմպիական խաղեր 2012-ը։