կարևոր
3781 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-26 23:43

ԶՈւ հակաօդայինները ճամբարային հավաքներ են անցկացրել

ԶՈւ հակաօդայինները ճամբարային հավաքներ են անցկացրել

Հուլիսի 22-ից 26-ը ԶՈւ հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի մասնակցությամբ անցկացվել են ճամբարային հավաքներ։

Անձնակազմը դուրս է եկել դաշտային ելքի, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի։ Հավաքների ընթացքում տեսական և գործնական պարապմունքների միջոցով ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածության մակարդակը, ուսուցանվել է արագ փոփոխվող իրադրության պայմաններում ճկուն և ներդաշնակ գործողություններ վարելու կարգը։