կարևոր
352 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-26 21:42

Մաճկալաշենի գերեվարված բնակիչը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել․ ԱՀ ՄԻՊ

Մաճկալաշենի գերեվարված բնակիչը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել․ ԱՀ ՄԻՊ

Մաճկալաշենի բնակիչը, որն ավելի վաղ, ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել, Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով նախնական տվյալներով վնասվել է աջ ոտքը: Այս մասին հայտնել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով նախնական տվյալներով վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը:

Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը:

Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին:
Միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում միջադեպի վրա»,- գրել է Ստեփանյանը: