կարևոր
532 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-26 21:06

Պարեկային նոր ծառայության մեքենաների արտաքին ձեւավորումը կփոխվի

Պարեկային նոր ծառայության մեքենաների արտաքին ձեւավորումը կփոխվի

Երեւանում հուլիսի 7-ին մեկնարկած Պարեկային նոր ծառայության մեքենաների արտաքին ձեւավորումը կփոխվի: Այս մասին հայտարարել է Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ամալյա Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ փոփոխությունները վերաբերելու են նաեւ մեքենայի վրա գրված լատինատառ գրառումներին:

Հիշեցնենք՝ Լեզվի կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Պարեկային ծառայության մեքենաների վրա գերակայում է օտար լեզուն, որը չի բխում Հայաստանի Սահմանադրության 20-րդ հոդվածից եւ «Լեզվի մասին» օրենքից:

Մեքենաների արտաքինի ձեւավորման հետ կապված դժգոհություններ կային նաեւ քաղաքացիների շրջանում:

Հովսեփյանը նշել է, որ Պարեկային ծառայությունն ունի որոշակի չափանիշներ, որոնց բոլոր երկրներն են հետեւում:

«Իհարկե այն առաջին հերթին մեր երկրի քաղաքացիներին ծառայելու համար է»,- նշել է Ամալյա Հովսեփյան ու պարզաբանել, որ Պարեկային ծառայության աշխատակիցները նաեւ օտարերկրացիների հետ են շփվում:

Հետեւաբար, պատասխանատուները կարծում են, որ այն պետք է հասկանալի ու ընկալելի լինի նաեւ նրանց համար: