կարևոր
664 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-26 20:51

ՈՄԱ-ն հերքում է Ադրբեջանում դատապարտված Էդուարդ Դուբակովի հայտարարությունները

ՈՄԱ-ն հերքում է Ադրբեջանում դատապարտված Էդուարդ Դուբակովի հայտարարությունները

ՈՄԱ-ն հերքում է Ադրբեջանում դատապարտված Էդուարդ Դուբակովի հայտարարությունները։

««ՈՄԱ» (Ողջ Մնալու Արվեստ) ՌՀ ՀԿ ղեկավար Վովա Վարտանովի հայտարարությունը․

Ես՝ ՈՄԱ կազմակերպության ղեկավար Վովա Վարտանովս, պաշտոնապես հայտարարում եմ, որ անհաջողակ թուրքական գործակալ, ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովը որևէ կապ և առնչություն չունի «ՈՄԱ» ՌՀ ՀԿ կազմակերպության և վերջինիս ծավալած գործունեության հետ։

Դուբակովը իր հայտարարարմամբ, նաև՝ առաջին ցուցմունքներում նշել էր, որ ինքը ՈՄԱ-ից է, մարզվել է ՈՄԱ-ում, և որ մենք իրեն Շուշի և Ստեփանակերտ ենք տարել, ցույց տվել որպես ապագա մարտերի վայրեր:

Դա, իհարկե, աբսուրդ է. մեր ամենասարսափելի երազում անգամ մենք չէինք պատկերացնի, որ հակառակորդը Շուշի կմտնի և Ստեփանակերտի մատույցներ կհասնի:

Դուբակովը հեռախոսազանգ է ունեցել մեզ հետ, սակայն այդ ժամանակ, արդեն լինելով թուրքական գործակալ, լսելով որ ՈՄԱ-ն ղեկավարում են հետախուզությանը կապված մարդիկ, վախեցել է բացահայտումից, այդ պատճառով անձնական կապի մեջ չի մտել և հետևաբար ոչ մի դասընթացի չի մասնակցել:

Այս ամենը թուրքերի՝ ՈՄԱ-ի դեմ ուղղված հերթական պրոպագանդան է, ինչը բացատրվում է նրանով, որ թուրքերը, ի տարբերություն մեր հայրենակիցների, ՈՄԱ-ում տեսնում են մեծ, ռեալ ուժ, որը հետագայում կարող է խոչընդոտ դառնալ պանթուրքական և պանիսլամիստական իրենց հոսանքների համար»:

Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովին` Արցախյան վերջին պատերազմում հայկական կողմից մասնակցելու համար:

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Դուբակովը, ըստ մեղադրական եզրակացության, իբրև ապօրինի այցելել է Արցախ, որտեղ մասնակցել է Քարվաճառի շրջանում անցկացվող զորավարժություններին: