կարևոր
241 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-26 20:22

Հայկ Մարտիրոսյանը պարտվեց աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի երկրորդ խաղում

Հայկ Մարտիրոսյանը պարտվեց աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի երկրորդ խաղում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ,  գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը պարտվեց աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի երկրորդ դասական պարտիայում:

Ռուսական Սոչի քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի դասական երկրորդ պարտիայում Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով մրցեց Իրանից Ամին Տաբատանաեի հետ: Երկրորդ պարտիան ավարտվեց Մարտիրոսյանի պարտությամբ:

Քառորդ եզրափակիչի մասնակիցը կորոշվի թայ-բրեյքում:

Պայքարից դուրս են մնացել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը: