կարևոր
658 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-26 20:10

Սարյան փողոցում մեքենաներ են այրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հուլիսի 26-ին՝ ժամը 17։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։56-ին, մարվել՝ 18։05-ին։ Այրվել են «KIA Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Գ․) և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Ս․) շարժիչի հատվածը՝ մասամբ․ տուժածներ չկան։