2021թ․հուլիսի 26-ին Սյունիքի մարզային քննչական վարչությունում տեղի է ունեցել նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանը:
Նիստի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Սյունիքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետ Ս. Մարգարյանին։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կարևորել է քննության որակի բարելավումը՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը` անդրադարձ կատարելով աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերին։